Հրազդանում բերման է ենթարկվել սպանության մեղադրանքով հետախուզվող երկու երիտասարդ
Հոկտեմբերի 9-ին՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության ծառայողները Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արայիկ Գ.-ին և 1986 թ. ծնված Արծրուն Գ.-ին:
Վերջիններին Ռուսաստանի Վլադիմիրի մարզի իրավապահները սեպտեմբերի 3-ից հետախուզում էին սպանության մեղադրանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել