
Օսկանյանի գործը և օրենքի գերակայությունը Հայաստանում. դեսպան Հեֆերնի հայտարարությունը (վիդեո)
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը
Երեկ պ-ն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո ինձ են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով:
Այս զարգացումն իմ կարծիքով վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից: Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում: Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց:
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել