Տպագիր մամուլը եւ պետական աջակցության քաղաքականությունը
ՀՀ կառավարությունը վերջին տարիներին պետական բյուջեից ֆինանսական հատկացումներ է կատարում ոչ պետական մամուլին: Ցուցակն ավելի քան տպավորիչ է. ավելի քան 80 անուն լրատավամիջոց, որն անգամ ամենահարուստ երկրներն իրենց չէին կարող թույլ տալ:
Սովետիզմի սկզբունքներով ձեւավորվող այս ցուցակում պարբերական մամուլը շատ բազմազան է ներկայացված` ազգային փոքրամասնությունների մամուլ, գրական-մշակութային հանդեսներ, ՀԿ-ների պաշտոնաթերթեր, մարզային մամուլ, ստեղծագործական, մարզական կազմակերպություններ, գիտական, մշակութային հանդեսներ, ամսագրեր եւ այլն: Սակայն անհասկանալի է այն քաղաքականությունը, որով Կառավարությունն առաջնորդվում է իր շատ «հումանիստական» ծրագիրն իրականացնելիս:
Այս մասին է զրույցը «Հետքի» սրահ» հրավիրված հյուրերի` Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի եւ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել