HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարությունը կրկնում է. նապաստակն ու այծը եղել են Խոսրովի անտառի սահմաններից դուրս

2012 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի  մոտ կայացավ  արտահերթ խորհրդակցության` նվիրված  ՀՀ տարածքում ապօրինի որսի դեպքերի կանխարգելման աշխատանքների բարելավմանը և  ԲՀՊՏ-ների պահպանման ռեժիմի կատարելագործմանը: Համաձայն օրեր առաջ մամուլում կատարած իր հայտարարության, որում նախարարը պատրաստակամություն էր հայտնել առավել ակտիվացնելու համագործակցությունը նախարարության և հանրության, հանրությունը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ, հանձնարարեց լրատվություն ապահովող պատասխանատուներին այդ մասին ևս մեկ անգամ իրազեկել  հանրությանը:

Ապօրինի որսի հետ կապված  ՀՀ ոստիկանությունն  արդեն իսկ  հարուցվել է քրեական գործ: Բնապահպանության նախարարը նույնպես ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ. աշխատանքից ազատել է  «Խոսրովի անտառ» ՊԱ ՊՈԱԿ-ի տնօրենին, արգելոցի պահպանությունն իրականացնող մի շարք աշխատակիցներ նույնպես ազատվել են աշխատանքից, այլ աշխատակիցներ  ներկայացվել են  կարգապահական տույժերի: Հանձնարարվել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին, որ մշակեն  կարգ`  ՀԿ ներկայացուցիչներին ԲՀՊՏ-ների վերահսկողական աշխատանքներին մասնակից դարձնելու և ԲՀՊՏ-ների կառավարման խորհուրդներում ՀԿ ներկայացուցիչների ներգրավումն ապահովելու նպատակով:

Նախարարի հրամանով ստեղծվել է նաև արագ արձագանքման աշխատանքային խումբ` ապօրինությունների կանխարգելման, ինչպես նաև  ԲՀՊՏ-ներում առանց նախազգուշացման, չպլանավորված  ստուգայցեր իրականացնելու նպատակով:

Միաժամանակ,  որպես լրացուցիչ տեղեկատվություն,  իրազեկվում է հանրությանը, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ից ստացել է Արարատի մարզի տարածքում ապօրինի որսի օբյեկտների տեղադիրքը ներկայացնող  քարտեզ (կցվում է), որը հաստատում է այն փաստը,  որ նապաստակի և բեզոարյան այծի որսի տեղադիրքերը  գտնվում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքից դուրս (ուղիղ գծով` նապաստակը` 658 մ հեռավորության, բեզոարյան այծը` 315 մ հեռավորությա վրա):

Բնապահպանության նախարարը հանձնարարել է առավել մեծացնել վերահսկողությունը  կենսառեսուրսների և ԲՀՊՏ-ի  պահպանման ուղղությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter