HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերանորոգվում է Օշականի միջնակարգ դպրոցը

Արագածոտնի մարզի Օշական համայնքի եւ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի միջեւ 2001 թվականին հաստատված փոխգործակցությունը տարեցտարի ընդլայնում է գործունեության շրջանակները: Ալֆորվիլի պատվիրակության՝ Արագածոտնի մարզ կատարած վերջին այցելությունը կայացավ 2011 թվականին: Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացած ընդունելության ժամանակ, ի թիվս այլ  քննարկումների, պայմանավորվածություն ձեռք բերվեց ֆրանսիացիների կողմից վերանորոգել Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը: Ծրագիրն իրականացվում է ֆրանսիական կողմի ֆինանսավորմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջնորդությամբ:

Գործնական աշխատանքները սկսվել են այս տարվա ամռանը: Վերանորոգվել են հիմնական մասնաշենքը եւ տարրական դասարանների համար նախատեսված չորրորդ մասնաշենքը,  փոխվել են դռներն ու պատուհանները: Այժմ չորրորդ մասնաշենքի  ջեռուցման համակարգն  է կառուցվում:  Այն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչեւ հոկտեմբեր ամսվա ավարտը:

Ծրագիրը շարունակական է: Այն ընդգրկելու է նաեւ 2013-14 թվականները,  որի արդյունքում դպրոցը հիմնանորոգվելու է ամբողջությամբ: Կնորոգվեն հատակը, տանիքը, դռներն ու պատուհանները, սանհանգույցը: Կբարեկարգվի բակն ու շրջակայքը: 573 աշակերտ ունեցող դպրոցը կունենա հիմնանորոգված եւ ժամանակակից պահանջներին համապատասխան հանդիսությունների եւ մարզական դահլիճներ: Դպրոցն ապահովված է բնական գազով եւ երեք տարի է, ինչ հիմնական մասնաշենքը ջեռուցվում է  լոկալ համակարգով: Վերանորոգումից հետո նույն եղանակով ջեռուցման խնդիրը կլուծվի նաեւ բոլոր մասնաշենքերի համար:

Աշխատանքներն ընթանում են փուլ առ փուլ, իսկ խնդիրների լուծման առաջնահերթության հարցում հաշվի է առնվում՝ իրենց դպրոցի աշխատակազմի կարծիքը: Այնպես որ, վերանորոգումից հետո դպրոցն  ամբողջովին համապատասխան կլինի ժամանակակից կրթակարգի բոլոր չափանիշերին:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter