HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքում բացվել է առաջին փորձնական հեծանվուղին

Հաշվի առնելով մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունն ու օրեցօր ավելացող ավտոմքենաների քանակը, ինչպես նաև մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներն ու բնակչության շրջանում հեծանվային երթևեկության նկատամամբ հետաքրքրության ու պահանջարկի աճը ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, «Կանաչաստան» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում բացվել է փորձնական առաջին հեծանվուղին:  Այն սկիզբ է առնում Օղակաձև զբոսայգու «Առագաստ» սրճարանին հարող հատվածից և շարունակվում է մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք։

Անվտանգ երթևեկություն ապահովելու նկատառումով՝ շուրջ 2.5 կիլոմետր երկարությամբ և 1.5 մետր լայնությամբ հեծանվուղին առանձնացվել է  մայթեզրյա հատվածում:

«Փորձնական այս ծրագրով կյանքի է կոչվում նաև դեռ 2005 թվականին կառավարության կողմից ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման միջոցառումների վերաբերյալ ծրագրի հաստատված որոշումը, որով նախատեսվում էր մշակել հետիոտն և հեծանվային երթևեկության զարգացմանն ու անվտանգությանը նպաստող միջոցառումներ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Հեծանվորդների համար երթևեկության հատուկ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով կատարվել են համապատասխան գծանշումներ, տեղադրել ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, հեծանվուղու սկզբնամասում և վերջնամասում կահավորվել են նաև հեծանվային կայանատեղեր:

«Հեծանվային սպորտի զարգացումն ու այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը մշտապես քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության ներքո են: Երևանի զարգացման ծրագրերի շրջանակում` քաղաքապետը մշտապես ողջունում է երիտասարդության կողմից հետաքրքիր մտահղացումներն ու առաջարկությունները` հետագայում, հնարավորության դեպքում,  դրանք կյանքի կոչելու նպատակով»,- նշել է Հենրիկ Նավասարդյանն ու հավելել, որ հեծանվային տրանսպորտի մշակույթի զարգացման հետ համատեղ՝  հետագայում մայրաքաղաքում կառանձացվեն նոր երթուղիներ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ծրագրի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքի համար` մասնակիցները նկատել են, որ, երիտասարդների կողմից ներկայացվող հետաքրքիր գաղափարներն ու առաջարկները քաղաքապետի կողմից  հավանության արժանանալով, միշտ կյանքի են կոչվում և հույս են հայտնել, որ հետագայում ծրագիրն էլ ավելի կընդլայնվի և կընդգրկի նաև մայրաքաղաքի այլ հատվածներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter