HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միշել Պլատինի. «Ես որևէ երկրի սիրահար չեմ, բայց սիրում եմ մարդկային արժեքները եւ այստեղ եմ դրա համար»

ՈւԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» կլոր սեղանի շրջանակներում Երեւան այցելած ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին անդրադառնալով երեւանյան հանդիպմանն ասել է. 

«Առաջին անգամ է, որ ես մասնակցում եմ այս ծրագրի կլոր սեղանին եւ կարծում եմ այն լավ է կազմակերպված: Այս միջոցառումը թույլ է տալիս խոսք տալ նաև ֆեդերացիաների նախագահներին եւ լսել նրանց կարծիքներն ու առաջարկները: Այո, ընդհանուր առմամբ, գոհ եմ: Մենք մի քանի այսպիսի միջոցառումներ ենք կազմակերպում: Դրանցում առայժմ ուղղակի խոսակցություններ են, զրույցներ: Ընդհանուր առմամբ, գոհ եմ: Ես աշխատանքային այցով չեմ եկել: Մեկնելու եմ նաև Կենտրոնական Ասիայի երկրներ: Եկել եմ ուղղակի հանդիպելու ընկերոջս` Ռուբեն Հայրապետյանին: 

Աշխատանքային միջոցառման մեջ չեմ: Դա նաև հագուստիցս է երևում: Մենք խոսել ենք «Եվրո-2020» ծրագրի մասին, մրցավարության մասին, հեռուստաընկերությունների իրավունքների կենտրոնացման մասին»:

Պատասխանելով «Սիրու՞մ եք Հայաստան գալ» հարցին, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ասել է. «Ես սիրում եմ մարդկանց: Ես որևէ երկրի սիրահար չեմ, բայց սիրում եմ մարդկային արժեքները եւ այստեղ եմ դրա համար»:

Մեկնաբանություններ (2)

John
Ինքն էլ «Հարսնաքարում փայ ուն՞ի...եկել է տոկոսները տանելու՞՞՞՞...«Ընտիր »ընկերներ ունես Պլատինի...
Qwerty
Ases es @nkerner@ inch lezvov en @nkerutyun anum? Yerevi nemezern???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter