HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվեց ԱԻԲԱ համակարգող կոմիտեի աշխատանքային այցը Երևանում

ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները  գերազանց են գնահատել ԱԻԲԱ համակարգող կոմիտեի անդամները, որ երկօրյա աշխատանքային այցով գտնվում էին Երևանում: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանը հյուրընկալելու է ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների  աշխարհի առաջնության մասնակիցներին:

Համակարգող կոմիտեն ԱԻԲԱ ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խումբ է, որը նախապատրաստական աշխատանքներից սկսած մինչև առաջնության ավարտը հետևելու է, որպեսզի այս սպորտային միջոցառումն ընթանա ԱԻԲԱ ավանդույթներին եվ  չափանիշներին համապատասխան:

Կոմիտեի անդամները` ԱԻԲԱ սպորտային տնօրեն  Էմելին Գերբելը,  տեխնիկական պատվիրակ  Դեյվիդ Ֆրանսիզը և ԱԻԲԱ-ի տվյալների բազայի մենեջեր Ֆիլիպ Յուն, այս օրերի ընթացքում հանդիպումներ ունեցան ՀՀ սպորտի եվ երիտասարդության հարցերի նախարարության, Օլիմպիական կոմիտեի եվ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Հյուրերն այցելել են այն մարզասրահները, որտեղ առաջնության օրերին մարզվելու մարզիկները, ուսումնասիրել են հյուրանոցային պայմանները,  ծանոթացել ինչպես մարզահամերգային համալիրի շենքային հնարավորությունների, այնպես էլ համալիրում այս պահին ընթացող աշխատանքների հետ:

«Այս կարճ ժամանակահատվածում իրականացված նախապատրաստական աշխատանքները  հիմք են տալիս ակնկալելու, որ ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը Երևանում կանցկացվի պատշաճ մակարդակով»,- գոհունակությամբ նշել են ԱԻԲԱ համակարգող կոմիտեի անդամները:

ՀԲՖ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter