HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Օսկանյանն ու Ծառուկյանը հանդիպել են

Օրերս Առինջի իր այգում տետատետ հանդիպել են Վարդան Օսկանյանն ու Բելառուսից վերադարձած Գագիկ Ծառուկյանը: Ընթացել է բավականին ծանր խոսակցություն: Օսկանյանը, առանց ենթատեքստերի, ԲՀԿ առաջնորդին ասել է, որ վիրավորված է ԲՀԿ պատգամավորներից, որոնք իրենց պասիվ պահեցին Աժ-ում' դատախազի միջնորդության ժամանակ, երբ պետք էր ուժեղ հակահարված տալ, ինչը չեղավ: Եվ շեշտել է, որ ԲՀԿ պատգամավորների մի մասն իշխանական սեղանին կից են, մյուս մասը' իշխանական սեղանի տակ, ինչն անթույլատրելի է:

«Ես հասկացա, որ իմ հույսը ես պետք է իմ վրա դնեմ, ուրիշ ոչ մեկի»,-եզրափակել է Օսկանյանը, ով, ըստ ԲՀԿ աղբյուրների, ոչ միայն իր, այլև իր հետևում կանգնած Ծառուկյանին ղեկավարելու լծակները գրեթե կորցրած Քոչարյանի մեսիջն էր փոխանցում ԲՀԿ առաջնորդին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter