HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Ջհանգիրյանի եղբայրը հեռացե՞լ է Հայաստանից

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ' Հայ ազգային կոնգրեսի անդամ, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը' նախկին քաղբանտարկյալ Վարդան Ջհանգիրյանը, վաճառել է իր ունեցվածքն ու մեկնել Ուկրաինա' այնտեղ մշտական բնակություն հաստատելու համար:

Լուրը ստուգելու համար թերթը զանգահարել է Վարդան Ջհանգիրյանին, սակայն վերջինիս հեռախոսահամարն անջատված է եղել: Իսկ եղբայր Գագիկ Ջհանգիրյանը ոչ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս լուրերը' ասելով, որ չի ցանկանում մեկնաբանել:

Թերթը հիշեցնում է, որ Վարդան Ջհանգիրյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու և պարտվել «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Կարեն Բոթոյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter