HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Պուտինը կգա Կարենի հետ

Թերթի աղբյուրները հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, թերևս, կկայանա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին: Պուտինը ՀՀ պետք է գար սեպտեմբերին' մասնակցելու ՀԱՊԿ զորավարժություններին: ՀՀ-ում ՌԴ դեսպանը, զորավարժություններից մի քանի օր անց, հայտարարեց, որ Պուտինի հայաստանյան այցը դեռ օրակարգում է: Այժմ դիվանագիտական խողովակներով քննարկվում է այցը հոկտեմբերի վերջին' նոյեմբերի սկզբին կազմակերպելու հարցը: Ըստ թերթի աղբյուրների` ՌԴ նախագահի պատվիրակության կազմում Հայաստան է այցելելու նաև Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն այժմ ոուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի՝ «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահն է: Հենց այդ այցի ընթացքում էլ Պուտինի հետ քննարկվելու է Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը:

Իշխանական աղբյուրները հայտնում են, սակայն, որ վարչապետի փոփոխությունը տեղի կունենա առաջիկա նախագահական ընտրություններից հետո միայն: Հակառակը կարող է լինել միայն «Բարգավաճ Հայաստանի» հետ որոշակի համաձայնության չգալու պարագայում: Այսինքն, եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի հասնել նրան, որ ԲՀԿ-ն հայտարարի իրեն սատարելու մասին, ապա նա ստիպված է լինելու վարչապետ փոխել նախագահական ընտրություններից առաջ: Այդ ժամանակ, սակայն, Կարեն Կարապետյանին պետք է հստակ երաշխիքներ տրվեն, որ նախագահական ընտրություններից հետո նա շարունակելու է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Կարեն Կարապետյանը վարչապետի ընդունելի թեկնածու է և´ ՀՀԿ-ի, և´ ԲՀԿ-ի համար:

Հ.Գ. Երեկ ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ հետաձգվել է նաև Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Նախատեսված էր, որ այցը կայանալու է առաջիկա հոկտեմբերի 14-15-ին, իսկ Անկարայից ՌԴ նախագահը մտադիր էր մեկնել Բաքու: Ինչպես փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները, երեկ տեղի է ունեցել Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում, Պուտինի նախաձեռնությամբ, որոշվել է այցը հետաձգել մինչև նոյեմբեր: Սա նշանակում է, որ ՌԴ նախագահը նախընտրել է պահպանել պարիտետը և նոյեմբերին տարածաշրջանային այց կատարել Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter