«Չորրորդ ինքնիշխանություն». Արզաքանցյանի «ախրանային» զինաթափել են
Թերթի տեղեկություններով, օրերս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի թիկնազորի ներկայացուցիչները տարվել են ՀՀ ոստիկանություն, որտեղ նրանց պարզապես զինաթափել և տուն են ճանապարհել: Բանն այն է, որ ՀՀ ոստիկանությունը սկսել է ուսումնասիրել, թե որ պատգամավորի կամ օլիգարխի թիկնազորային ծառայությունն է գործում համապատասխան օրենքի շրջանակներից դուրս:
Թերթը հիշեցնում է, որ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հրահանգեց ոստիկաններին բռնել և տուգանային հրապարակներ տանել այն օլիգարխների թիկնազորի ներկայացուցիչներին, որոնք գոլդ համարանիշների ավտոմեքենաների «շարասյունով» ուղեկցում են իրենց տերերին: Արդյունքում' այնպես ստացվեց, որ օլիգարխներին իրենց «ախրանիկները» սկսեցին ուղեկցել տաքսիներով: Հիմա, երևի, Արզաքանցյանը չի տիրապետել այդ գաղտնիքին և հայտնվել է սխալ վայրում' սխալ պահին: Միաժամանակ' չնայած Արզաքանցյանը շարունակում է համարվել «ամենափողոտ» գործարարներից մեկը, այնուամենայնիվ, վերջինս այլևս ձեռքին չունի կախարդական մանդատը, և շատ դեպքերում ստիպված է լինելու իրեն զգալ ՀՀ շարքային քաղաքացու կարգավիճակում: Ի դեպ' սա վերաբերվում է նաև նրա «զինաթափված ախրաննիկներին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել