Բախվել են մեքենաներ. տաքսու վարորդը զոհվել է
Հոկտեմբերի 10-ին` ժամը 13.27-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 125 շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
ՀՀ ԱԻՆ-ն տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ, արձագանքման խմբերը և հատուկ փրկարարական հերթապահ խմբերը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մանանդ» տաքսի ծառայությանը պատկանող «Դեու Նեքսիա» մակնիշի L3189 պ/հ (վարորդ` 1966 թ. ծնված Սամվել Վարդանյան), «Մերսեդես» մակնիշի 71 RV 007 պ/հ (վարորդ` 1972 թ. ծնված Էդգար Մարտիրոսյան) ավտոմեքենաները և «ԿամԱԶ» մակնիշի 493 ՍԼ 28 պ/հ (վարորդ` 1963 թ. ծնված Մրազ Միրզոյան) բեռնատարը:
Պատահարի հետևանքով «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Վարդանյանը տեղում զոհվել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել