Կապանի Բաղաբերդ թաղամասում վնասվել է քաղաքը սնուցող ջրագիծը
Հոկտեմբերի 10-ին' ժամը 14.35-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի Բաղաբերդ թաղամասում վնասվել է քաղաքը սնուցող ջրագիծը: Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 305–րդ կմ-ում' կամրջի հարևանությամբ, վնասված խողովակից ցայտող ջրի շիթը վնասել է ավտոճանապարհի մոտ 10 մետրանոց հատվածը և այն դարձել միակողմանի երթևեկելի:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և ոստիկանության աշխատակիցները:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել