HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է թմրանյութ օգտագործելու հետևանքով

Հոկտեմբերի 10-ին` ժամը 05.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել «Նոր Խարբերդ» Ա/Ը 5-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տանը Արմեն Բադալյանի հետ թմրանյութ են օգտագործել, ինչի հետևանքով Ա. Բադալյանը մահացել է և նրա դիակը գտնվում է իր տանը, իսկ ինքը որոշ հանգամանքներից ելնելով՝ գտնվում է այլ վայրում և կամավոր կներկայանա բաժին:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է Արմեն Բադալյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը հայտնում է, որ հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter