HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալցխայի Երևման Սուրբ Խաչ հայկական եկեղեցին վերաօծվել է որպես կաթոլիկ եկեղեցի

Հոկտեմբերի 6-ին Ախալցխայի միջնադարյան Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին մոտ երեք տարի տեւած շինարարական աշխատանքներից հետո վերաօծվեց որպես կաթոլիկ Սբ. Ռոզեյրիի եկեղեցի: Եկեղեցու կողքին կառուցվել է Սբ.Բենեդիկտի անվան փակ կուսանոց, որտեղ արդեն իսկ ապրում են չորս կույսեր Իտալիայից եւ մեկ կույս` Թբիլիսիից:

«Ախալցխայի վերածնունդը» տեղեկացնում է, որ եկեղեցին վերաօծեց Հարավային Կովկասի կաթոլիկական համայնքի առաքելական կառավարիչ, եպիսկոպոս Ջուզեպե Պազոտոն: Վերաօծման արարողությանը ներկա էր Վատիկանի դեսպան Մառեկ Սոլչինսկին, ով ներկաների համար ընթերցեց Հռոմի Պապի ողջույնի նամակը, որում նաեւ ասվում էր թե նրանք ուրախ կլինեն եկեղեցում տեսնել ոչ միայն վրացի ու հայ կաթոլիկներին, այլ նաեւ Հայ Առաքելական  եւ Վրաց Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներին:

Եկեղեցին, ինչպես մեզ հասած որոշ աղբյուրներ են վկայում, կառուցվել է 7-րդ դարում Հայոց կաթողիկոս Ներսես Գ. Տայեցու նախաձեռնությամբ: 17-18-րդ դարերում Սբ. Երեւման եկեղեցին շրջանում կաթոլիկության լայն տարածման արդյունքում տրվում է հայ կաթոլիկներին:

2010 թվականի վերանորոգման աշխատանքների ժամանակ պարզվեց, որ մարքման աշխատանքներ իրականացնելու պատրվակով բանվորները հանել էին Երևման Սուրբ Խաչ եկեղեցու խորանը: Տվյալ աշխատանքների ժամանակ դուրս էին եկել հայկական արձանագրություններով 4 խաչքարեր, որոնցից մեկի վրա հայերեն արձանագրությունների կողքին թվագրված էր 1366 թվականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter