HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Տաճար կբերվի Ս. Գրիգոր Նարեկացու մասունքը

Հոկտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սրբոց Թարգմանչաց տոնը:

Տոնի նախորդ օրը' հոկտեմբերի 12-ին, երեկոյան ժամերգության ընթացքում (ժամը 17.30), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատնից առաջին անգամ դուրս կբերվի Սբ. Գրիգոր Նարեկացու մասունքը:

Մայր Աթոռը հրավիրում է բոլոր հավատացյալ հայորդիներին մասնակցելու նախատոնակի արարողությանը և ստանալու սրբազան մասունքի օրհնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter