HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին ընդունել է Արցախում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա):

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր:

Երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Նախագահ Սահակյանը, կրկին անդրադառնալով սահմանից դիպուկահարների հետ քաշման հարցին, ընդգծել է, որ դա կհանդիսանա փոխվստահության միջոցների իրականացման կարեւոր բաղադրամասերից մեկը եւ դրականորեն կազդի բանակցային գործընթացի վրա:

Բակո Սահակյանը մեկ անգամ եւս ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ առանց բանակցությունների բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության անհնարին է ակնկալել որեւէ բեկում հակամարտության կարգավորման գործընթացում:

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter