HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես, որպես Սյունեցի, միշտ զարմացել եմ մեր հարևան ազգի`Հայի, ազգային սարքովի շիզոֆրենիայի վրա»

Այսօր Հայաստանում մեկ մարդու/օլիգարխի շուրթերից, աչքերից, ականջներից, ոտքերից, ձեռքերից ու գրպանից կախված այնքան կուսակցություն ու ՀԿ կա, որ, հոլանդացու ասած` «ծառերի հետևում անտառը այլևս չի երևում»:

Ես, որպես Սյունեցի, միշտ մտածել ու զարմացել եմ, թե որտեղի՞ց է գալիս մեր հարևան ազգի' Հայի, ազգային սարքովի շիզոֆրենիան. ազգային մտածելակերպի երկճեղքվածությունը, կամ սխալ որոշումներ կայացնելու շղթայական պատմությունը:

Ինչու մեր հարևան ազգը' Հայը, գլխավորը երկրորդականից չի տարբերել/տարբերում:

Օրինակ. Քաջարանում գործող ու Սյունիքի գլխին իսկական պատուհաս դարձած «Ձանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) ցանկանում է Կապան քաղաքից ընդհամենը մեկ կմ հեռու գտնվող Սյունիք գյուղի անմիջական հարևանությամբ հերթական մեծ պոչամբարը կառուցել ու շահագործել. բան չմնաց, որ «արդար» ԶՊՄԿ-ն պայմանագիրը պարտադրի Սյունիք գյուղի գյուղապերարանին: ԶՊՄԿ-ն արդեն իսկ շահագործում է Կապանի մոտ գտնվող ու ազգային աղետի վերածված Արծվանիկի ահավոր, բաց, 300 հա տարածք կուլ տված պոչամբարը:

Իսկ ահա Կապանում գործող «ոչ թունավոր» "Deno Gold Mining Company"-իին տրամադրվել է Սյունիքի տարածքի մոտ 7%-ը: Վերջինս շահագործում է Կապանի մոտ գտնվող Գեղանուշի բաց ու ահավոր պոչամբարը: Սա դեռ քիչ է, հիմա էլ "Deno Gold"-ը ցանկանում է Կապան քաղաքի գլխի Շահումյանի հանքը բաց կերպով շահագործել:

Եթե սրան գումարենք ուրանի ուրվականը հարավային Սյունիքում, ապա ընդհանուր պատկերը բոլորին պարզ է դառնում:

Այսինքն' Հայաստանի ու աշխարհի համար գերստրատեգիական հարավային Սյունիքը մարդաթափում են. վեր են ածում անապատային թափոնավայրի:

Իսկ ահա Երևանյան մի քանի սուտի-մուտի «հայրենասիրական» ՀԿ-ներ ամբողջ օրը կոկորդ են պատռում սեռական փոքրամասնությունների մասին ցուցադրվելիք ընդհամենը տեղեկատվական ոմն մի ֆիլմի դեմ - «հայրենասերները պայքարում են օտար քարոզչության» դեմ. հեշտ թիրախների և կեղծ-ցուցադրական հայրենասիրության ամուսնություն: Այս մարդիկ «չեն հասկանում», որ չես կարող քո ու քո ընտանիքի համար պահանջել օրինական պետություն, երբ որ (ոչ մի օրենք չխախտող) քո համաքաղաքացիներին փորձում ես զրկել նույն օրինական պետության հիմք հանդիսացող սահմանադրական հավասար իրավունքներից:

Ակամայից հիշեցի ձեր քաղաքախորթմայր Երևանի մայթերի վրա գծված «հեծանվորդների ուղիները». մարդիկ փողոցներում քիչ են վրաերթի ենթարկվում, հիմա էլ մայթերին:

Օրինակները շատ են, բայց հոգնեցի:

Այո, դուք Հայ եք ու ձեզ Հայ են ասում. բայց պատմությունը հենց այստեղ էլ ավարտվում է:

Վարազ Սյունի
Ամստերդամ
11.10.2012

Մեկնաբանություններ (12)

Gaiane
Պարոն   Բաղդասարյան,  մի   նորմալ  լրատվամիջոց էր մնացել, սա  էլ   դարձավ անգրագետ , չկայացած   մարդկանց ինքնադրսւվորման տեղ...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Gaiane(4) - Միգուցե ձեր «գրագետ ու կայացած» մտքով անդրադառնայիք հոդվածի ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ, որում ՇԱՏ կարևոր խնդրի/երևույթի մասին եմ խոսում: Մի քարկոծեք լուր բերողին` ուշադրությունը լուրից շեղելու համար: Դուք`Հայերդ, արդեն դարերով ԽՈՒՍԱՓՈՒՄ եք ձեր ազգին առնչվող շատ կարևոր հարցեր պատասխանելուց:
Սուսաննա
Վարազ Սյունի,մենք՝ հայերս, մեր գործերը մի կերպ, թարսուշիտակ առաջ ենք տանում, սխալվում ենք, պարտվում,ընկնում, ոտքի կանգնում, ոգևորվում...Իսկ Դուք՝ չհայդ, ինչ գործ ունեք մեզ հետ, մեր խնդիրների հետ, էդ ինչո՞ւ եք բոլոր թեմաներով ճամարտակում Ձեր հեռավոր հյուսիսից: Հետն էլ մեզ պարտքի տակ եք գցում՝ մեծահոգաբար դեռևս տիրապետելով մե՛ր մայրենի լեզվին:
Սուսաննա
Հա, ի դեպ, Հայաստանում դեռ ֆիլմը մարդ չէ, « ոմն ֆիլմ» չի լինում:
Ռուզան
Դե,դե,Վարազ Սյունի, դու եւ բոլորը, չհամարձակվեք մեր թերությունների, արատների, սխալների ու հանցավորության մասին խոսել: Չէ որ մենք էլ չենք խոսում ու մեզ լավն ու արդար ենք թվում, միշտ ճիշտ:Համ էլ մենք սիրում ենք, որ մեզ սիրեն, բայց սիրուն արժանանալու համար ոչին չանենք
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Varduhi(8),Մլեհ(10),Ռուզան(11) - ճիշտ է:........................................................................... Գիտե՞ք Հայ ազգի փոքրանալու /չմեծանալու իրական պատճառը որն է: Աշխարհագրական դի՞րքը. սկի էլ ոչ: Այլ այն,որ ազգի արյունը չի զտվում: Իսկ ազգի արյան զտման մեթոդը ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ է,որը պիտի ունենա 2 բաղադրիչ. ա) զերծ մնալ անձին ուղղված հարձակումներից, բ) քննադատության մեջ նշել լուծման քո (ավելի լավ) տարբերակները: Իսկ ամբողջ դարերով ի՞նչ է եղել Հային կառուցողական քննադատողներին. Հայ եկեղեցին (պատվերով) պիտակավորել է «կռապաշտ»,իսկ պատվերը տված իշխանական տները/իշխանությունը գլուխը կերել են: ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ: Նույն հոգեբանություն-գործելակերպն է. նաև Սյունիքում: 2009 թվից ես հետևում եմ ներհայաստանյան/Սյունիքի քաղ.անցուդարձին :Այս վերջին 3 տարվա ընթացքում ես ՈՉ ՄԻ անգամ ՉԵՄ տեսել, որ Կապանյան 2 տեղական TV-ները (Խուստուփ TV, Սոսի TV)գոնե հեռավոր (անկախ-հետաքննող կերպով) շոշափեն այս ՎՏԱՆԳԱՎՈՐ պոչամբարների ու սրանց հետ առնչվող որևէ թեմա :Դեռ ավելին,ՀՀԿ-ի և տեղական հանքային կլանի կողմից «չհսկվող» այս 2 TV-ները բացեիբաց պրոպագանդա են անում հանքարդյունաբերությունը էլ ավելի մեծացնելու համար: Եթե սրան գումարենք այն,որ Կապանում/Սյունիքում ուսուցիչների ու դեռ փրկված մտավորականության մեծ մասին գռռցրել-լցրել են ՀՀԿ-ի դուքանը,ապա պարզ է դառնում,թե ինչու այսօր Սյունիքում ԴԵՌ Բրեժնևյան ժամանակներ են, ու ՉԸՆՏՐՎԱԾ «մուշտիներ մտող» մարզպետին ուղղված տեղական բրեժնևյան ձոներ: ՀԳ.Իսկ Ի՞ՆՉՈՒ մարզի ճակատագիրը պիտի որոշեն ՉԸՆՏՐՎԱԾ չինովնիկները:
Մլեհ
12. PATRON, դուք նախ նեղութիւն քաշեցէք, մեսրոպատառ գրել սորվեցէք յետոյ բաժանարար գիծեր քաշեցէք: Հայից, զարմանալի է, ինչ հրաշալի ռուս է կերտւում Հայաստանում: Ահա՛ քեզ արատ և ահա՛ քեզ հայապահպանութիւն... Հայրենի հողի վրայ...
Մլեհ
Կը կիսեմ ցաւդ, Սիւնեցի եղբայր. գիտեմ որ այն հեռուէն աւելի կոտտացող է:
Vni
Hamadzajn em hodvaci het. Mjusnerin el xorhurd ktam temajic xosen voch te ushafrutjunnere shexen taraxsalner gtnelov. Chnajac um em asum ... hodvace henc ed pastmn el e andradarnum....
Արևիկ
Քննադատությունը, թերևս, կընթերցվեր, եթե չպարունակեր էդքան չարություն ու շեղված հոգեբանություն: Ինչ-որ շատ էին թացն ու չորը խառնված իրար: Այո, մենք հայ ենք ու մեզ հայ են ասում: Ու դեռ շատանալու ենք, ի հեճուկս անհասկանալի ծագման մի քանի երևույթների: Ի դեպ, «ընդամենը» գրվում է առանց հ-ի, եթե մի պահ Ձեզ թվացել է, որ դուք հայերեն շատ լավ գիտեք, թեպետ այն ձեզ համար օտար լեզու է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Արևիկ(1) - Իմ (իմ կարծիքով ճիշտ) քննադատության մեջ ոչ մի չարություն,առավել ևս «շեղված հոգեբանություն» չկա: Թերևս միայն համաձայն եմ «ընդ'հ'ամենի» հետ. պիտի ավելի ուշադիր տպել: Հետո, ընդհանրապես,միևնույն լեզվով խոսել դեռ չի նշանակում պատկանել միևնույն ազգին ( էթնոսին), և հակառակը: ՀԳ. Երկար տարիներ Հայաստանից ու հայախոս միջավայրից դուրս ապրած մի մարդու համար իմ հայերենը հոյակապ է (պահպանվել): Դուք միայն տեսնեք, թե Հայաստանից եկածները մի 2-3 տարի հետո ինչպես են Հայերեն գրում:
[email protected]
VARAZ DAN MTKERT LAVN EN,DU GRI-GRI ES EL KKARDAM

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter