HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակարանային գողություններ Ալավերդիում

Արդեն մոտ 10 օր է` Ալավերդիում համատարած բնակարանային գողություններ են կատարվում: Գողերը զինված են բնակարանների փականները բացելու հատուկ սարքով: Օրը ցերեկով բնակարններից գողություն կատարողները միջահասակ, 26-27 տարեկան թիկնեղ 2 երիտասարդ են: Հոկտեմբերի 3-ին նրանք եղել են սպիտակ և կապույտ վերնաշապիկներով:

Գողերը բնակարաններ մտնում են օրվա ցերեկային ժամերին: Համարձակորեն բացում են, անգամ հարևանի տուն մի քանի րոպեով մտած տանտիրոջ տան փականը և ճարպկորեն բնակարանից գողանում են միայն ոսկի և փող: Այլ թանկարժեք իրեր գողերի ուշադրությանը չեն արժանանում:

Վերջին 10 օրվա ընթացքում նույն ձեռագրով բնակարանային գողություններ են կատարվել Ալավերդու Ս/Սարահարթ թաղամասի 2/26, 1/1ա, 1/24, 1/14, 2/32 և այլ շենքերի բնակիչներից: Բնակիչների անունները չենք հրապարակում` նրանց անվտանգության շահերից ելնելով:

Քանի որ գողերը զինված են բնակարանների դռները բացելու ամենակարող սարքավորումներով, գողերից տուժած էլի շատ ալավերդցիներ վախենում են իրենց բնակարանային գողությունների պատճառած վնասների մասին բարձրաձայնել`իրենց բնակարանների և ընտանիքի անդամների հետագա ավտանգությունը չվտանգելու համար:

Սարահարթի 2/26 շենքի բնակարաններից մեկից դուրս գալու ժամանակ հոկտեմբերի 3-ին` ժամը 12:10 –ին, շենքի շքամուտքի 3-րդ հարկից տանտիրուհին նկատում է իր տան դռան փականի վրա աշխատող, սպիտակ վերնաշապիկով, թիկնեղ, կարճ խուզած մազերով, 26-27 տարեկան մի երիտասարդի: Երբ 3-րդ հարկից նա հարցրել է, թե ով է և ինչ է ուզում, գողը փախել է:

Տանտերը նրանց հետևից դուրս է եկել բակ, սակայն գողերը արդեն հեռացած են եղել:  Չի բացառվում` գողերը Ալավերդի ժամանել են այլ քաղաքից, սական ակնահայտորեն նրանք Ալավերդիում ունեն ուղղորդողներ և հովանավորներ: Ցավալին այն է, որ գողերը մտնում են ոչ թե Ալավերդու մեծահարուստների բնակարաններ, այլ իրենց աշխատանքով հանապազօրյա հացի փող աշխատող ալավերդցիների բնակարաններ և նրանցից գողանում են նրան ընտանիքի հացի փողը, հիվանդների դեղորայքի գումարները, ինչպես նաև կենսաթոշակառուների թոշակները: Գողերը հիմնականում բացում են միայնակ բնակվող կանանց բնակարնների դռները:

Ստեղծված իրավիճակում Ալավերդիում համատարած վախի մթնոլորտ է: Սակայն ալավերդցիները անիմաստ են համարում իրենց բնակարաններից կատարված գողությունների մասին տեղեկացնել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին: Տուժածներից ոմանք գտնում են, որ գողերը կապված են ոստիկանության աշխատողների հետ, այլապես օրը ցերեկով այդպես ցինիկաբար չեն մտնի անպաշտպան քաղաքացիների բնակարաններ: Իսկ ոստիկանության Թումանյանի բաժնի ուռճացած ոստիկականական անձնակազմը գողերի հայտնաբերման և ալավերդցիների անվտանգությունը ապահովելու գործում առայժմ անգործության է մատնված:

Մեկնաբանություններ (11)

Սուսաննա
Չէ, Լարիսան ուզում է ասել՝ եթե հարուստի տուն մտնեն, տանտերը սևերես չի մնա գողերի առաջ, որ վերջիններիս ակնկալիքները չեն արդարացել: Համ էլ փաստորեն անխոհեմ գողեր են, իրենց լավուվատը չգիտեն:
Gaiane
Isk hnaravor e vaxecnelu hamar en mtel? Karox e da Axtalai het kap unena?
Maryam
BAIC VOR MEKIN VAXECNELU HAMAR; PARSAPES GOXER EN
Karen
Hetaqrqir e bacahajtvel e ais hancagorcutyun@?
Vache
ETE AXTALAI HET KAP UNENAR; HESHT KGTNEIN; AXRANAJIN KHSKEIN; MEK@ KBRNVER BAIC ETE CHEN GTEL; UREMN IROQ GOXER EN.
ALAVERDCI
Alaverdu nman intillegentneri qaxaq@ darav goxer u mardaspanneri vorj: Apsos qaxaq, vor inteligencian mnum e nerqevum, goxern u avazaknerq barzranum en kjanqi sanduxqov:
Marine
Ba ed lobazgi milpet@ inch e mtacum, inch ekav Alaverdi , mek@ mjusi etevic irar spanum en , goxutjunnern el menak mer axqat qaxaqin ein pakas!
Lara
Jisht e nkatel Marinen,da ajdpesel ka,karcum em milpetin uxarkoxnery Alaverdi aveli lav giten ajd masin,mijan harc e arajanum ardjoq da hetaqrqrum e VOREVE MEKIN ? jev minchev jerb petq e sharunakvi ajd ameny ?
Ֆաթիմա
Սիրելի ալավերդցիներ,  եթե   մտնեք   տուն   ու   գող   տեսնեք, հանկարծ   չփորձեք  գոողին   վնասել:  Նա  կարող   է   միլպետի   հետ   մտերիմ   բարեկամ   ունենալ:Այդ  դեպքում    դուք    պատասխան   կտաք:  օրինակ   մոսինյան   ստեփանի    բարեկամները   զինված     մտան   Շահվերդյան    Կամոյի  տարածք,  դիմադրության  ժամանակ   մարդ   մահացավ:քանի   որ  ստեփանն ու   միլպետը    մտերիմ   են,  Կամոն    երկարաժամկետ   ազատազրկվեց:  Ավելի   լավ  է   տուն   մտնելուց   առաջ   դուռը    թակեք,    աղմուկ   արեք   թե  չե   գողին    բռնացնեք    ,   վնասեք՝   պատասխան  կտաք:
ARTAK
Ցավալին այն է, որ գողերը մտնում են ոչ թե Ալավերդու մեծահարուստների բնակարաններ, այլ ........HARGELI TIKIN PHAREMUZYAN; MECAHARUST@ EVS MARD E ; ISK GOX@ MTNUM E AJNPISI TNER; VOR BRNVELUC HETO PATASXAN CHTA QAXAQI KRIMINAL AVTARITETNERIN; ETE DZER DUR@ BACELIS BRNVEIN; KRIMINALNER@ INCH PITI ANEIN; DZER DUR@ MISHT EL KRIMINALNERI USHADRUTYAN KENTRONUM E EXEL.......
BETTY
Տպավորություն է, որ եթե գողերը մտնեին իր բառերով` Ալավերդու մեծահարուստների տուն, տիկին Փարեմուզյանը ոչ միայն ցավ չէր զգա, այլ հոգեկան բավարարվածություն կզգար: Ով մի քիչ շատ փող ունի վատնա....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter