HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». համ էլ շանտաժիստ է

«Մենք չենք ցանկանում դիմել Քրեական օրենսգրքին, սակայն պարտավոր ենք կրճատել առողջապահության ոլորտում տիրող կաշառակերությունը»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

«ՉԻ» - Տիգրան Սարգսյանը երեւի մոռացել է, որ կաշառակերությունը քրեական հանցանք է: Մոռացել է նաեւ, որ կա «իմանալ-չհայտնելու» հոդված: Եվ ընդհանրապես՝ Տիգրան Սարգսյանը երեւի չգիտի, որ Քրեական օրենսգրքին դիմելն ուզել-չուզելով չէ, եւ ինքը չի որոշում՝ քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ:

Եթե կոռումպացված բուժհաստատությունների ցանկը հայտնի է, իրավապահները պարտավոր են քրեական գործ հարուցել, հակառակ դեպքում Տիգրան Սարգսյանի պահվածքը շանտաժ է հիշեցնում (ինչը, ի դեպ, նույնպես քրեական հանցանք է):

Կարող են առարկել, թե Տիգրան Սարգսյանը շանտաժի է դիմում «բարի նպատակներով»՝ բյուջեն համալրելու համար: Բայց հանցանքը մնում է հանցանք: Եվ եթե որեւէ մեկը, օրինակ, Տիգրան Սարգսյանի տունը թալանի ու «գոյացած միջոցներով» մանկական խաղահրապարակ կառուցի, հազիվ թե իրավապահները հաշվի առնեն դա: Մնում է, որ Տիգրան Սարգսյանի դեպքում էլ նույն սկզբունքայնությունը կիրառվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter