HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցահանդես. «Երևան. հայացք ապագայից»

Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարություններին ընդառաջ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է «Երևան. հայացք ապագայից» խորագիրը կրող ցուցահանդեսը: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ` անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով: Ցուցադրված էին նաև ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում էին մեր քաղաքի առաջընթացը, այդ թվում նաև խորհրդանշական համադրում ստեղծելով ներկայիս Երևանից մայրաքաղաքի պատմական անցյալին հայացք ուղղելու տեսքով:

«Երևան. հայացք ապագայից» խորագիրը կրող ցուցահանդեսը անց է կացվում միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակում: Այս անգամ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործընկերը Երևան քաղաքի պատմության թանգարանն է: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter