HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ վարչապետի պատասխանը բաց նամակին

Ս. թ. հոկտեմբերի 8-ին «Հանուն կյանքի» նախաձեռնության հեղիանկները մամուլում բաց նամակ են հղել ինձ՝ բարձրացնելով մի կարևորագույն հարց, այն է՝ հղիությունների արհեստական ընդհատումների մտահոգիչ քանակի նվազման ուղղությամբ հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը:

Ողջունելով հասարակական շրջանակներում տվյալ խնդրի վերաբերյալ գոյություն ունեցող սրտացավությունն ու նախաձեռնողականությունը՝ պարզաբանեմ, որ այդ հարցը գտնվում է պետական մարմինների, նաև` իմ սևեռուն ուշադրության ներքո:

Մասնավորապես, իմ անձնական միջոցներով շուրջ երկու տարի է արդեն` ֆինանսավորում եմ Ստեփանակերտի ծննդատանը գործող երկու հոգեբանների աշխատանքը, ովքեր, նախքան հղիության արհեստական ընդհատման ակտը, պարտադիր կերպով հոգեբանաբացատրական զրույց են ունենում այդ քայլին դիմող կանանց հետ:

Գոհունակությամբ կարող եմ նշել, որ այս ընթացքում դրա շնորհիվ փրկվել են մի քանի տասնյակ երեխաների կյանքեր: Այնուամենայնիվ, քաջ գիտակցելով, որ այդ ուղղությամբ կատարվող ցանկացած քայլ կենսական նշանակություն ունի, պատրաստակամությունս եմ հայտնում բազմապատկելու իմ պաշտոնական ու անձնական ջանքերը հղիությունների արհեստական ընդհատման դեպքերի նվազման ուղղությամբ, այդ թվում` աչքի առաջ ունենալով նաև «Հանուն կյանքի» նախաձեռնության առաջարկությունները:

Համապատասխան կառույցների հետ քննարկելով հատուկ հանձնաժողովի ձևավորման գաղափարը՝ կփորձենք մոտ ապագայում ձեռնհաս մասնագետներից ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորել խնդրո առարկայով զբաղվող մի կառույց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter