HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողության պահին վայր է ընկել

Նախօրեին՝ ժամը 22:45-ին, Վանաձորի «շտապօգնության» կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթնային շրջանի ենթամաշկային հեմատոմա` ձախից, աջ դաստակի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնություն են ցույց տվել 1952 թ. ծնված Սերգեյ Ս.-ին, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Շահումյան գյուղի դպրոցում վայր ընկնելու հետևանքով:

Պարզվել է, որ դրանից մոտ կես ժամ առաջ Սերգեյ Ս.-ն, գողություն կատարելու նպատակով, պատուհանը բացելով, մուտք է գործել հիշյալ դպրոց, որտեղ բռնվել է  գիշերային պահակի կողմից և իր կամքից անկախ, գողությունը ավարտին չի հասցրել:

«Նշանակվել է դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է քննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter