HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի քաղաքապետ Ալիռեզա Պակֆետրատի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ, ովքեր Երևան են ժամանել «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարությանը մասնակցելու առիթով:

Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հյուրերին Երևանի տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Խոսելով Երևանի պատմամշակութային ընդհանուր նկարագրի մասին՝ քաղաքապետը կարևորել է նաև քաղաքի զարգացմանն ուղղված նոր մոտեցումներն ու իրականացվող ծրագրերը: Հատկանշելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ Տարոն Մարգարյանը առանձնացրել է համագործակցությունը հատկապես ինքնակառավարման մարմինների միջև:

«Երևանի քաղաքապետարանը համագործակցում է նաև Թեհրան, Թավրիզ և Սպահան քաղաքների քաղաքապետարանների հետ, և վստահ եմ, որ այդ հարաբերությունների զարգացման ներուժը լավ հեռանկար ունի»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ալիռեզա Պակֆետրատը Տարոն Մարգարյանին է ներկայացրել Շիրազ քաղաքի զարգացման ուղղությունները և նշել, որ որպես հին մշակույթ ունեցող քաղաքներ՝ Շիրազը և Երևանը կարող են առավել ընդլայնել հարաբերություններն ու համատեղ ծրագրեր իրականացրել տարբեր ոլորտներում:

«Երևանի և Շիրազի  բնակչության թվաքանակի, աշխարհագրական դիրքի և բնակլիմայական պայմանների նույնականությունն էլ հաշվի առնելով՝ կարծում եմ շատ լավ կհամագործակցենք նաև կառավարման ոլորտում»,- նշել է Շիրազ քաղաքի քաղաքապետը  և  Տարոն Մարգարյանին հրավիրել է այցելել Շիրազ՝ համագործակցությունը ամրապնդելով նաև փոխայցերով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  առաջարկել է  երկու քաղաքների միջև համագործակցության հուշագիր ստորագրել, որը կնպաստի հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու զարգացմանը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter