HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Առաքելյանը նամակ է գրել ԱՄՆ դեսպանին

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն իր ընկերների միջոցով փոխանցել է նամակ` ուղղված ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Նամակը բանտային փոստով ուղղարկվել է ԱՄՆ դեսպանին: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. 

«ԱՄՆ դեսպան պարոն Ջոն Հեֆերնին
Երեւանի «Նուբարաշեն» ՔԿՀ 012 խցի դատապարտյալ
Տիգրան Սամվելի Առաքելյանից

Պարոն դեսպան, կարդացի Ձեր մտահոգությունը պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրադարձությունների կապակցությամբ: Ձեզ, փաստորեն, դիմել են դիրքորոշում հայտնելու համար: Հաղորդագրության մեջ պարզ չէր` ով, կամ ովքեր են դիմել:

Պարոն դեսպան, եթե կարելի է` Ձեզ մի քանի հարց ուղղեմ:

1.Ովքե՞ր են դիմել Ձեզ, եւ արդյոք ես իրավունք ունե՞մ իմ եւ նույն դատավճռով ազատազրկման դատապարտված իմ ընկերների անունից դիմել Ձեզ եւ ակնկալել Ձեր դիրքորոշումը: Մեր նկատմամբ կատարվել են բռնություններ եւ շինծու մեղադրանքների արդյունքում դատապարտվել ենք 2-6 տարվա ազատազրկման:

2.Պարոն դեսպան, չմեկնաբանելով եւ որեւէ դիրքորոշում չհայտնելով մեզ առնչվող հանրահայտ դատավարության կապակցությամբ, չե՞ք կարծում, որ դա վատ է ԱՄՆ-ի եւ իր ներկայացուցչության հեղինակության համար հենց արդարադատության եւ ժողովրդավարության ընտրովի մեկնաբանման տեսակետից:

3.Արդյոք անհանգստացնող չէ՞ այս դատավճիռը` ընտրություններից առաջ:

4.Պարոն դեսպան, եթե դիրքորոշում հայտնելու համար բավարար տեղեկատվության չեք տիրապետում, առաջարկում եմ Ձեզ կամ Ձեր ներկայացուցչին` հանդիպել ինձ:

Հարգանքներով` Տ. Առաքելյան»

Մեկնաբանություններ (2)

arman
gago lav el hotarutyun unes.
GAGIK
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter