Ապագա ունի միայն հավասարների հասարակությունը (վիդեո)
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը news.am-ի հետ զրույցում ոստիկանությանը մեղադրել էր իր թիկնապահներին, որոնք ոստիկանության աշխատակիցներ են, զինաթափելու մեջ:
«Քիլերները գալիս Հայաստանում ազատ ման են գալիս գնում, սակայն ոստիկանությունը, իրազեկված լինելով հանդերձ, նրանց չի բռնում: Անձամբ ես եմ այդ մասին տեղյակ պահել իրավապահներին, սակայն նրանք ուշադրություն չեն դարձնում: Իրենք միայն շոու են ցուցադրում: Չի կարելի, ոստիկանությունը պետք է զբաղվի լուրջ աշխատանքներով, բայց ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ են ուզում ցույց տալ»,- ասել է Տ. Արզաքանցյանը:
Այս կապակցությամբ ոստիկանության լրատվության վարչությունը տարածել է հաղորդագրություն եւ տեսագրություն, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Համակեցության կանոնները պարտադիր են բոլորիս համար, իսկ հասարակությունը հավասարների միություն է: Այս անքննարկելի իրողությունն ընկալվում և ընդունվում է բոլորի կողմից, չհաշված որոշ բացառությունների, որոնք իրենց հենց այդպիսին` բացառություն էլ համարում են` հավասարների մեջ բացառիկ, օրենքի հանդեպ` արտոնյալ, մարդացուցակում` առանձնակի` իրենց սպասավորներով, ավտոշարասյուներով, անկարգությամբ:
Սոցիալական հիվանդության տեսակ է, անշուշտ, և կարող է բուժվել միայն հիվանդի ցանկության դեպքում: Բայց, ցավոք, ոչ բոլորն են այդպիսի կամք դրսևորում` չգիտակցելով, որ ինքնադրսևորման ճանապարհը բարեկրթությունն է, խոնարհությունը, հավասարությունը:
Ապագա ունի միայն հավասարների հասարակությունը, հավասարների երկիրը: Եվ նույն հասարակությունը չի հանդուրժի այս սկզբունքը մերժողներին, իսկ համառողները կարժանանան համապատասխան վերաբերմունքի ու պատասխանատվության»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել