HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասնագետները քննարկեցին Հայաստանում IPv6 արձանագրության ներդրման հարցը

IPv6 արձանագրության միջազգային օրվա առթիվ հունիսի 8-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ կլոր սեղան: Մասնակցեցին ինչպես ՀՀ ԳԱԱ ASNET-AM ցանցի, այնպես էլ Orange, Arminco, CORNET,  GNC alfa, Web եւ այլ պրովայդերների ներկայացուցիչներ: Կլոր սեղանի շրջանակներում քննարկվեցին  IPv6 արձանագրության ներդրման, գրանցված և գործարկված IPv6 հասցեների բլոկերի առկայության, ինչպես նաև DNS ծառայության, HTTP և մի շարք այլ կարևոր արձանագրությունների տարածման հարցերը:

Աշխարհում մեծ արագությամբ ավելանում են այն սարքավորումները, որոնք մուտք ունեն ինտերնետ, օրինակ` համակարգիչները, բջջային հեռախոսները եւ այլն: Այդ սարքերը ինտերնետ մուտք գործելու համար ստանում են համապատասխան IP հասցե: Գործող IPv4 արձանագրության հասցեները մինչեւ տարեվերջ կսպառվեն: Այդ խնդիրը կլուծի  IPv6 արձանագրությունը: Այն հնարավորություն է տալիս ավելի շատ հասցեներ տրամադրել. նրա հասցեի երկարությունը 32 բիտի փոխարեն 128 բիտ է: Ներդնելով IPv6 արձանագրությունները` պրովայդերները կշարունակեն աշխատել եւ IPv4,  եւ IPv6 արձանագրություններով: Հայաստանի մի շարք պրովայդերներ մասնակիորեն աշխատում են IPv6 արձանագրությամբ:

«IPv6 արձանագրությունը բացի այն, որ տալիս է հասցեների ընդլայնում, այլ նաեւ նպաստում է նոր ծառայությունների ներդրմանը»,- ասաց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը:

Ելույթներով հանդես եկան նաեւ «Ինտերնետ Հանրությանը» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը, ՀՀ  ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի  «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» լաբորատորիայի վարիչ Արսեն Գալստյանը եւ ուրիշներ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

08.06.2011թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter