HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյան. «Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը»

Ստորեւ ներկայացնում ենք «Ճշմարտությունը` ամեն ինչից բարձր» վերտառությամբ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ լրատվամիջոցներին ուղարկած հաղորդագրությունը.

«Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում:

Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգությունից» եւ քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին:

Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր եւ որոշ չափով` ռիսկային, բայցեւ հիմնավոր ու ապագայամետ:

Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաեւ մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»` նրա խոսքի նկատմամբ:

Այդ մեկը` եթե երբեւէ եղել է, արդեն չկա: Մնացածը նրա եւ Աստծո օրենքի միջեւ է:

Քաղաքական նպատակահարմարությունից դրդված` կարող էի լռել: Համբերատար սպասելուց հետո, սակայն, նախընտրեցի հռչակել ճշմարտությունը` որպես պատասխանատվության պահանջ իմ համաքաղաքացիների առջեւ:

Եվ վերջում` նրա սատարումը որեւէ հարցում ցանկալի չէ:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
12 հոկտեմբերի, 2012
Երեւան»:

Մեկնաբանություններ (1)

liana
apsos ein jarangutyan naxkin patgamavorner@, voronq Zaruhu het miasin chancan xorhrdaran...dra poxaren Raffin anckacrec mardkutyann u bnutyann anhayt qoqobelyanin, voric apaga tarinerin voch mi spasumner petq che unenal

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter