HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սկսվեց Սաշա Դավթյանի բողոքի քննությունը

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սաշա Դավթյանի բողոքի քննությունը։ Հիշեցնենք, որ Ս. Դավթյանը 2009 թ. մայիսի 8-ից գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում էր դուստրերին՝ անչափահաս աղջկան խոշտանգելու, իսկ մյուսին բռնաբարելու մեջ։

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2009-ի դեկտեմբերին Ս. Դավթյանին արդարացրեց անչափահաս աղջկան բռնաբարելու մասով եւ 4 տարվա ազատազրկման դատապարտեց խոշտանգման հոդվածով։

Ս.Դավթյանը դատաքննության ընթացքում պատմել է, թե ինչպիսի խոշտանգումների է ենթարկվել  եւ ստիպված ստորագրել իրեն ներկայացրած փաստաթղթերը:

Դատարանում հաստատվել է, որ ոստիկանությունը խոշտանգումների արդյունքում է ձեռք բերել ցուցմունքները: Չնայած Սաշա Դավթյանը նշել է իրեն խոշտանգող ոստիկանների եւ քննիչների անուն-ազգանունները, սակայն որեւէ գործողություն չի կատարվել. նրանց մեղադրանք չի առաջադրվել եւ ծառայական քննություն չի անցկացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter