HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». մարզիկները պատրաստվում են հաշվեհարդար տեսնել Բալասանյանի «ախրանայի» հետ

Թերթը նախօրեին գրել էր, որ Սամվել Բալասանյանի թիկնապահներից մեկին' Արթուր անունով, այնպես են ծեծել, որ նա հիվանդանոց է ընկել: Ծեծվածը 1968թ. ծնված Արթուր Ավագյանն է, ով մինչև ընտրությունները թիկնապահ է աշխատել Բալասանյանի մոտ:

Բալասանյանը տարբերություն է դրել թիկնապահների միջև' երևանցի թիկնապահներին վճարել է 300 հազար դրամ, իսկ տեղացիներին' 100 հազար: Ապա տեղացիների մեծ մասին հեռացրել է, որ Գյումրիում ոչ ոք չճանաչի նրանց, և կարողանա հայտարարել, որ ինքը թիկնապահներ չունի: Նշված «ախրաննիկը» խնդրել է իրեն վերջնահաշվարկ վճարել, Բալասանյանի թիկնապահներն ասել են' կգանք, ձեր տան առաջ գլուխդ կջարդենք, որ մինչև մայիսի 1-ը ցավից ոռնաս: Այդպես էլ արել են:

Արթուրի հետ եղել է նաև նրա ընկեր Ռուբիկը, որի մատներն են կոտրել: Տուժած «ախրաննիկը» չի պատրաստվում բողոքել, բայց քաղաքի մարզիկները պատրաստվում են գնալ քաղաքապետարան և հաշվեհարդար տեսնել Բալասանյանի երևանյան «ախրանայի» հետ:

Մեկնաբանություններ (2)

ananun
ed du xi es @tenc varvac iranic, kez incha arel ?
A.
axr es incha iranic nerkayacnum,axrannik el pahuma.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter