«Հայկական ժամանակ». Արման Սահակյանն առաջադրվել է
Գյումրին ընգրկող թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Մաքսիմ Շահբազյանը թերթի թղթակցին հայտնել է, որ «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի լիազոր ներկայացուցիչը երեկ ԸԸՀ-ին է հանձնել Սահակյանի առաջադրման փաստաթղթերը: Այս պահին թիվ 35-ում, փաստորեն, պատգամավորության մեկ թեկնածու է առաջադրվել:
Հիշեցնենք, Արման Սահակյանին թիվ 35-ում սատարելու է ՀՀԿ-ն: Թիվ 1 ընտրատարածքում երեկ նոր առաջադրումներ չեն եղել: Այստեղ առաջադրվել էին «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ից` Ռոբերտ Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել