Կրկին երկրաշարժ. էպիկենտրոնը՝ Ադրբեջանում
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 14.13-ին, Ադրբեջանի տարածքում' ադրբեջանական Զակատալա քաղաքից 27 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.810 և արևելյան երկայնության 46.450:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիս և հյուսիս-արևելյան շրջաններում և ԼՂՀ-ում 3-4 բալ, իսկ Երևանում 3 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժին նախորդել է 4 մագնիտուդով մեկ նախացնցում և հետևել է 3.3-3.7 մագնիտուդով երեք հետցնցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել