2794-ամյա Երևանին նվիրված միջոցառումները՝ մայրաքաղաքում
«Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանին հարակից հրապարակում տեղի ունեցած հանդիսությունից հետո՝ տոնական շքերթը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, տոնական հանդիսավոր քայլերթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ: Քայլերթի ամբողջ երկայնքով մայրաքաղաքի բնակիչները իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են փոխանցել քաղաքապետին։
Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր երևանցիներ շքերթի մասնակիցներին դիմավորել են «Ւմ սրտի մայրաքաղաք» խորագրով պաստառներով ու շնորհավորական վանկարկումներով:
Այնուհետ տոնական քայլերթով հրապարակ են մտել մի կողմից նորանկախ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և ոստիկանական համակարգի, մյուս կողմից ուրարտական բանակի զինվորները, ինչին հետևել է վարչական շրջանների ներկայացուցիչների շքերթը։
Երևանի պատվավոր քաղաքացի Ալեքսանդր Գրիգորյանը, իր հետ պատվավոր քաղաքացու կոչում ստացած Ռաֆայել Վահանյանի և Հենրիխ Մխիթարյանի անունից շնորհակալություն հայտնելով և շնորհավորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին նշել է, որ նման կոչմանն արժանանալը մեծ պատիվ ու պատասխանատվություն է.
«Մենք նկատոււմ և գնահատում ենք այն մեծ ու սրտացավ աշխատանքը, որ տարվում է այսօր քաղաքապետի կողմից Երևանն ավելի գեղեցիկ ու բարեկարգ դարձնելու ուղղությամբ: Խոնարհվում եմ երիտասարդ քաղաքապետի ու իր թիմի առջև: Այն ծրագրերն ու մտահղացումները, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը, համոզված եմ, շատ կարճ ժամանակում իրականություն կդառնան շնորհիվ այն մեծ եռանդի ու աշխատասիրության, որով առաջնորդվում է Տարոն Մարգարյանը: Մենք հավատում ենք Երևանի վաղվա` առավել լուսավոր ու խոստումնալից օվան»,-նշել է Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել