HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՕԵԿ-ի հույսը նորաթուխներն են

Թերթի տեղեկություններով` ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը սկսել է նախընտրական բանակցությունները և հույսը դրել է նոր ուժերի վրա:

Անցած շաբաթ նա հանդիպել է դեռևս չգրանցված «Հզոր ապագա» կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանի հետ: Վերջինիս ԱԽ քարտուղարն առաջարկել է հայտարարություն անել ու ողջ թիմով ընդգրկվել ՕԵԿ-ում:

Նախապայմանների մասին թերթի աղբյուրները լռում են:

Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ ամիսներ առաջ նոր կուսակցություն էին ցանկանում բացել: Նույնիսկ բացօթյա համագումար արեցին, սակայն արդարադատության նախարարությունը մերժեղ «Հզոր ապագա»-ի գրանցումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter