Հրդեհ՝ տրանսպորտի և կապի նախարարության և «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի տանիքներում
Այսօր՝ ժամը 21.56-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի տրանսպորտի և կապի նախարարության շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 22.06-ին, մարվել՝ 22.18-ին: Այրվել են հրավառության արկղեր՝ 2 քմ մակերեսով:
Ժամը 21.46-ին էլ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի օջախը գտնվում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.52-ին, մարվել՝ 21.58-ին: Կրկին այրվել են հրավառության արկղեր՝ 4 քմ մակերեսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել