HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը դատի կտա արդարադատության նախարարությանը

ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը նախաձեռնել է ՀՌԱԿ վերկանգման դատաիրավական գործընթաց և այդ առիթով հանդես է եկել կոչով՝ ուղղված ՀՌԱԿ անդամներին: Այս տեղակատվությունը «Հետքին» հայտնել է ՀՌԱԿ նախկին անդամներից մեկը: Պարզաբանումների համար «Հետքը» կապվեց Ստրասբուրգում գտնվող նախկին ատենապետի հետ: 

-Պարոն Առաքելյան, դուք Եվրոպայում նախաձեռնել եք ՀՌԱԿ-ի վերականգման գոծընթաց, հավաստի՞ է այս տեղեկատվությունը:

-Հավաստին հավաստի է, ուղղակի ինձ զարմացնում է, թե ինչպես է ստացվում, որ կուսակցության ներքին շրջանառության փաստաթղթերը մամուլի սեփականությունն են դառնում... Չնայած մյուս կողմից էլ ես հատուկ գաղտնապահություն չեմ դրսևորել այս հարցում:

-Այսինքն՝ հաստատու՞մ եք տեղեկատվությունը:

-Այո, հաստատում եմ:

-Իսկ ինչու՞ հանկարծ որոշեցիք զբաղվել այդ հարցով և ու՞մ եք ընտրել այս անգամ որպես թիրախ:

-Գիտեք, սա այն հարցը չէ, որ հանկարծ որոշես ու քայլ անես, քանի որ դատի պետք է տաս ՀՀ արդարադատության նախարարությանը: Այսինքն՝ լուրջ իրավաբանական պատրաստավածություն պետք է ունենաս, և պատկերացրեք այն դատավորի վիճակը, որը պետք է վարի այս գործը, մեղք է այդ մարդը, հետեւաբար նրա ձեռքը այնպիսի փաստեր պիտի տաս, որ հետագայում իր բոսերին կարողանա հիմնավորել վարչակարգի պարտությունը: Այս պահին կարելի է ասել, որ ինձ հաջողվել է եվրոպական իրավապաշտպան կազմակերպությանը ներկայացնել ՀՌԱԿ-ի հանդեպ ՀՀ արդարադատության նախարարության իրականացրած հակասահմանադրական քայլերի շարքը և ստանալ նրա պատրաստակամությունը դատական գործընթաց սկսելու առիթով:

-Ինչպե՞ս եք պատկերացնում դրսի իրավապաշտպան կազամակերպության հնարավորությունները Հայաստանում դատական գործընթաց սկսելը և շահելը: Չե՞ք կարծում, որ դա աննպատակ գործընթաց է լինելու, եւ որեւէ արդյունքի չեք հասնելու, միաժամանակ ծախսվելու են մեծ գումարներ:

-Նախ նշեմ, որ իմ ընտրած իրավապաշտպան կազմակերպությունը ունի իր փաստաբանները Հայաստանում, երկրորդ՝ այն մասնագիտացած է նախկին խոհրդային երկրներում մարդու իրավունքների հարցերով ու ունի արդեն բազում հաղթանակներ, և երրորդ՝  կազմակերպությունը նախնական ֆինանսական հարցեր չի առաջացնում, այդ հարցին անդրադառնում են միայն դատական հայցը շահելուց հետո:

-Իսկ ինչպե՞ս են ընդունել Ձեր կուսակիցները ՀՌԱԿ-ի օրինական վերականգման կոչը:

-Ընդունել են նորմալ և պատրաստ են արդարության վերականգման գործում աջակցել փաստաբաններին բոլոր հնարավոր միջոցներով, որին ես չէի էլ կասկածում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter