Բնապահպանական խախտումների արդյունքում պետբյուջե է մտել ավելի քան 2 մլն դրամ
2012 թվականի հոկտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350.0 հազ. դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում, և հաշվարկվել 88.5 հազ. դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 58.5 հազ. դր շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված դեկորատիվ ծառի ապօրինի հատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 70.0 հազ. դր գումարի չափով և հաշվարկվել է 30.0 հազ. դր շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 30.0 հազ. դր գումարի չափով:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Գեղարքունիքի ՏԲ բաժնի աշխատակիցների և ոստիկանության կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 22.5 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Իրականացվում է օպերատիվ վերահսկողություն ապօրինի ծառահատումների, բնափայտի ապօրինի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության նկատմամբ:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.4 մլն դր գումար:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել