HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքի հայությունը դիմում է Գարեգին Երկրորդին` Վ. Չախալյանի խնդիրը բարձրացնելու խնդրանքով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան այցի նախօրյակին ջավախքահայությունը հանրագրով դիմել է Վեհափառին: Հանրագրում մասնավորապես ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ձեզ Վրաստանի Հանրապետություն կատարելիք այցի ընթացքում, վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդի և Վրաստանի պետական այրերի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել ջավախքահայ ազգային, հասարակական, և քաղաքական գործիչ Վրաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական Եկեղեցու, կրոնական և լեզվամշակութային արժեքների պահպանման գործընթացի պայքարի նվիրյալ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի նկատմամբ քաղաքական հետապնդման՝ ապօրինի ձերբակալության, դատավարության, բանտարկության թեման»:

Հանրագիրը ստորագրել է 1200-ից ավել մարդ՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմի  և Ծալկայի շրջանների հայեր:  Տեքստը կից ստորագրություններով 2011թ. հունիսի 9-ին փոխանցվել է Մայթ Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter