
Ուկրաինացիները մոլորվել էին Արա լեռան վրա
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 20.32-ին, ահազանգ է ստացվել, որ 3 քաղաքացի բարձրացել են Արայի լեռ, մոլորվել և չեն կարողանում ինքնուրույն իջնել:
Դեպքի վայր է մարզային փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարների ջոկատը:
Փրկարարներն Արայի լեռան հյուսիսարևելյան հատվածում հայտնաբերել և անվտանգ իջեցրել են Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիներ` 1985 թ. ծնված Վալերի Պովլենկոյին, 1985 թ. ծնված Սերգեյ Գումենյուկին և 1989 թ. ծնված Դարյա Միխայլուկին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել