HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ պատվիրակությունն ու Գերմանիայի դեսպանությունը շարունակում են մարդու իրավունքների թեմայով ֆիլմի ցուցադրությունը

ԵՄ պատվիրակությունն ու Գերմանիայի դեսպանությունը մեկնարկում են «Parada» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 19:30-ին, «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում: 

Ֆիլմը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկմանն ուղղված ԵՄ գործողությունների մի մասն է և այն վերաբերվում է լեսբուհիների, գեյերի, երկսեռականների և փոխսեռականների (ԼԳԵՓ) նկատմամբ խտրականության բացառմանը: Հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում ծրագրված ցուցադրությունները հետձգվեցին, երբ հասարակական ճնշումների հետևանքով, ցուցադրության համաձայնությունըտված վայրերը,  հրաժարվեցին ցուցադրել  ֆիլմը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռաներ Մորելը նշեցին, որ «Parada» ֆիլմը հանդուրժողականության մասին է, և այն  նպատակ չունի  վիրավորել որևէ մեկին կամ  կարծիք պարտադրել: Հոկտեմբերի 9-ին կայացած մամլո-ասուլիսի ընթացքում դեսպանները հաստատեցին, որ ֆիլմը դիտել ցանկացողներին պետք է տրվի այդ հնարավորությունը, մինչդեռ նրանք, ովքեր դեմ են՝ ունեն իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը:

Ֆիլմի ցուցադրությունը մասն է կազմում այն միջոցառումների, որոնք Եվրամիությունն անցկացնում է  2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում՝ հանդուրժողականության և ոչ խտրականվերաբերմունքի թեմայով: Այն կարևորում է քննարկումներ նախաձեռնելու և կանխակալությանն ու կարծրացած տեսակետներին դիմագրավելու արվեստի  առանձնահատուկ դերը:

«Parada» ֆիլմը սերբական դրամա է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների իրավունքների նուրբ խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001 թ. ավարտվել էր բռնությամբ: Ֆիլմը միջազգային ճանաչում ձեռք բերեց`  էկրան բարձրանալով 2011 թ. հոկտեմբերին: Այն հաջողությամբ ցուցադրվել է 2012 թ. «Բեռլինալե» կինոփառատոնում`  շահելով հանդիսատեսի մրցանակը լավագույն գեղարվեստական ֆիլմի համար:

ԵՄ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter