HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Ինչին ձեռք են տալիս` տապալվում է

2009-ի նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը որոշեց ՌԴ ստացած 500 մլն դոլար վարկից «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվին տրամադրել 500 հազար դոլար վարկի բյուջետային երաշխիք, որով ավարտին պետք է հասցվեր Երևանի Չաուշի 14/3 հասցեի բազմաբնակարան շենքի կառուցումը:

Որոշումն ընդունելուց հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Սա այն որոշումներից է, որն արժանանում է մեր ընդդիմախոսների քննադատությանը, թե Հայաստանի կառավարությունը օժանդակում է կառուցապատողներին: Կարծես թե կառուցապատողները մեր ազգի թշնամիներն են»:

Երկու տարի է անցել, բայց նշված շենքն այդպես էլ ավարտին չի հասցել: Ավելին` «Նորաշեն-2007»- նախագահն այս տարվա մարտից կալանավորված է և մեղադրվում է խարդախությամբ բազմաթիվ անձանց գույքը հափշտակելու մեջ:

70-ից ավելի ընտանիքների գումարներ փոշիացվել են, քանի որ մարդիկ, նաև հաշվի առնելով ՀՀ վարչապետի հրապարակային երաշխավորությունը, վստահել են «Նորաշեն-2007»-ի ղեկավարությանը: Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, Տիգրան Սարգսյանն իր հայտարարություններով նպաստել է մի քանի տասնյակ ընտանիքների ունեզրկմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter