HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

24-ամյա երիտասարդը մոմի նման հանգչում է. նա մեր օգնության կարիքն ունի

«Ինձ կյանք նվիրիր» նախաձեռնությունը ահազանգում է Լոռվա Դարպաս գյուղի 24-ամյա բնակիչ Սուրեն Ասլամազյանին պատահած սարսափելի դեպքի մասին և հայցում ընթերցողների գթասրտությունը.

ԼՂՀ Հադրութի շրջանի զորամասերից մեկում զինծառայության ժամանակ Սուրենը ձեռք է բերել արյան քաղցկեղ ու ժամկետից շուտ զորացրվել: Նրա կյանքը երկարացնելն ու անհրաժեշտ բուժմամբ ապահովելը մնացել է առանց այդ էլ սոցիալապես անապահով ընտանքի ուսերին:

Թեեւ Սուրենը պետությունից ամսական երկրորդ կարգի զինվորական հաշմանդամության թոշակ է ստանում, անուամենայնիվ, 33 հազար դրամը այն սահմանն է, որից այն կողմ պետությունն իրեն այլեւս անելիք չի վերագրում:

Սուրենի մայրը՝ Թամարա Թորոսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին ասել է, որ 4 հոգանոց ընտանիքն անգամ սննդի գումար չի կարողանում հայթայթել. նրանց միակ եկամուտը հենց հաշմանդամ որդու ստացած թոշակն է, ինչը ոչ մի բանի էլ չի հերիքում. «Ամեն ամիս Երեւանի արյունաբանական կենտրոնում պիտի բուժում ստանա, բայց գումար չլինելու պատճառով ամիսներով չենք տանում, տանելուց էլ գումար չի լինում, որ նշանակված դեղերը գնենք: Որտեղից առնեմ, էս հինգ տարվա մեջ դրա համար էլ որդուս բուժումը արդյունք չի տալիս, օր օրի մոմի նման հալչում է»:

52-ամյա մոր միակ հույսը որդու` կանոնավոր բուժում ստանալն ու արյան փոխներարկումն է, որի արդյունքում արյունը, հնարավորինս փոխարինվելով նորով, ապրելու հնարավորություն կտա նրան. «Դիմում եմ բոլոր կամեցող մարդկանց, օգնեն, կարողանամ որդուս բուժել, վրան էլ վիճակ չկա, ամբողջ օրը անկողնում պառկած է, չի կարողանում անգամ շարժվել, մարմինը ցավում է, առաջացած բշտիկներն էլ օր օրի մեծանում են»,- ասում է Թամարա Թորոսյանը:

24-ամյա երիտասարդին օգնելու համար հաշվեհամար է բացվել: Թամարա Թորոսյանը հույս ունի, որ մարդիկ անտարբեր չեն լինի իր ցավի նկատմամբ.

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ, «Վանաձոր» մասնաճյուղ, հաշվեհամար` 23 800 27 17 28 40 100

«Ինձ կյանք նվիրիր» նախաձեռնություն

Կոնտակտային անձ՝ Սարգիս Հովնանյան

Մեկնաբանություններ (4)

անանուն
Խնդրում եմ նշել ստացողի անունը, որպեսզի ֆիզ.անձիք բանկում կարողանան փոխանցում իրականացնել:
անանուն
inch xmbi e arjune?
Հետք
Գրեք այս հասցեին՝ [email protected]
anush
hesht e aroxch txayin tanel u hashmandam het uxarkel....inch e mtacum mer [email protected] petqe nra mayr@ xndri ognutyun, mec ban chi arac lini Seyran Ohanyan@ mijnordelov karavarutyan@, vorpesi anhrajesht gumar@ trvi Surenin,prkelu nra kyanq@, na banakum e hashmandam darcel. inchi en koxqi kangnel hayastanyan mecaharustner@, xosx@ hay eritasardi masin e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter