HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ԱԼՄ-ի տեղում` հյուրանոց

Երեկ հայտնի է դարձել, որ Տիգրան Կարապետյանը վերջնականապես հույսը կտրել է իր հարազատ «ԱԼՄ»-ն վերաբացելու մտքից. «ԱԼՄ հոլդինգի» նախագահ և Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը հաստատել է հեռուսատընկերության շենքը վաճառելու մասին լուրը. «Այո, այդ լուրը ճիշտ է, ես վաճառել եմ այդ շենքը, դա իմ սեփականությունն էր»:

Հարցին, թե նոր սեփականատերը շենքն ինչ նպատակով է օգտագործելու, Կարապետիչը պատասխանել է, որ, իր իմանալով, հյուրանոց են կառուցելու:

Խոսակցություններ կան, որ իշխանություններից, քաղաքականությունից և հայ ժողովրդից հիասթափված Կարապաետիչը մտածում է նաև կուսակցության գրասենյակի շենքում տեղավորված «Դուպլեքս» մամուլի ակումբը լուծարելու մասին:

Չնայած նրա շրջապատը շարունակում է ոգևորել Կարապետիչին, որպեսզի նա դիմանա և մասնակցի ոչ միայն խորհրդարանական, այլև նախագահական ընտրություններին:

Նկատենք, որ Կարապետիչի հետ պարբերաբար հանդիպում և համագործակցության շրջանակներն են ճշտում «երրորդ ուժի» մի քանի դեմքեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter