HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում բացվել է անասնաբուժական լաբորատորիայի նոր շենք

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին մասնակցել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական լաբորատորիայի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը նշել է, որ ժամանակակից պայմաններին համապատասխան նման կառույցը խիստ պահանջված է մեր հանրապետության համար եւ մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի կարեւորությունը մեր հանրապետության համար՝ նշելով, որ այստեղ ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածություն:

Նույն օրը նախագահ Սահակյանն այցելել է նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող մի շարք օբյեկտներ եւ տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:

Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter