HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ նախագահը ցավակցել է Երուսաղեմի պատրիարքի մահվան առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ցավակցական նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան կապակցությամբ:

Նամակում ասված է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խոր վշտով ընդունեցինք Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան բոթը, որը ծանր կորուստ է հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու եւ քրիստոնյա աշխարհի համար:

Ամենապատիվ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը մեծ ավանդ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու զորացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման, ինչպես նաեւ` միջեկեղեցական հարաբերությունների զարգացման գործում:
Մեծ է նրա ներդրումը նաեւ հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու եւ Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման հարցում:

Ընդունեք իմ խորին ու անկեղծ ցավակցությունը: Այս ծանր պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը եւ իշխանությունները Ձեզ հետ միասին կիսում են անդառնալի կորստի ցավն ու վիշտը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter