«Չորրորդ ինքնիշխանություն». հիմա իշխանամետ է
«Մեր պետությունը վաղուց այդ վիճակից դուրս է եկել, որ ինքը կարող է որևիցե քաղաքական գործչի, առանց որևիցե հիմքերի, սխալ, կեղծ մեղադրանքով նստեցնի բանտ»,- հայտարարել է Վազգեն Մանուկյանը:
«ՉԻ» - Հետաքրքիր է՝ ի՞նչ նկատի ունի Վազգեն Մանուկյանը՝ «վաղուց» ասելով: Հայաստանը ե՞րբ է դուրս եկել «այդ վիճակից». անցած չորեքշաբթի՞, մի 4-5 տարի առա՞ջ, թե՞ ավելի վաղ: Կամ գուցե Վազգեն Մանուկյանն իսկապե՞ս համոզված է, որ, ասենք, մարտի 1-ից հետո կալանավորված քաղաքական գործիչները մտադիր էին մետաղյա ձողով հեղաշրջում իրականացնել:
Եթե այդպես է, ապա ստացվում է, որ 1996-ի սեպտեմբերին էլ ԱԺՄ առաջնորդներն էին քրեական հանցագործներ (չնայած այն ժամանակ Վազգեն Մանուկյանը բոլորովին այլ տեքստեր էր արտասանում): Ավելին, ստացվում է, որ այն ժամանակ Վազգեն Մանուկյանը քրեական բանդայի պարագլուխ էր:
Այլ հարց է, որ հիմա դարձել է Հանրային խորհրդի նախագահ և բնականաբար, այլ հայացքով է նայում ամեն ինչին: Իսկապես որ, կեցությունն է որոշում գիտակցությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել