«Հայկական ժամանակ». ամաչեց ասել
Սիրիահայ բժիշկ Ջորջ Բարսեղյանը, որն աշխատանքի է անցել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում, երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում հրաժարվել է ասել, թե որքան աշխատավարձ է ստանում այստեղ և որքան էր ստանում Սիրիայում:
Սրտաբանը, խոսելով երկու երկրներում աշխատող բժիշկների վարձատրության հսկայական տարբերության մասին, կոնկրետ թիվ չի նշել. «Չեմ ուզում շեշտադրվի. դա իմ հարցը չէ, դա ամբողջ հանրապետության բժիշկների հարցն է»: Նրա հայ գործընկերները, սակայն, չեն թաքցրել, որ իրենց ամսական աշխատավարձը 40-50 հազար դրամ է:
Ինչ վերաբերում է Սիրիայում վճարվող աշխատավարձին, Ջորջ Բարսեղյանը պատասխանել է. «Ես համեմատականներ դնել ամաչում եմ, որովհետև որևէ համեմատության մեջ շատ կուզենայի գտնել իմ հայրենիքի նժարը ավելի ծանր: Իսկ այս հարցը, որ տալիս եք, այնպիսի պատկեր կվերհանի, որ չեմ ուզի ներկայացնել ժողովրդին այն, ինչ կա»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել