HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». 10 տարի ինչի՞ միս են կերել բանակում

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ՝ ասուլիսի ժամանակ, ուշագրավ հայտարարություն է արել. «Անկախ գոմեշի մսի պատմությունից՝ մանավանդ այն տղաները, որոնք ծառայել են, լավ գիտեն, որ 90-ականների և 2000-ականների սկզբի համեմատ բանակում եղած սննդի որակի ցուցանիշները շեշտակի բարձրացել են»:

Նա միանգամայն ճիշտ է իր պնդումներում: Ժամանակին զինված ուժերում սննդի որակը վատ է եղել, ու դա հայտնի է ամենքին: Ուստի, արժե հիշել, թե ովքեր են այդ ժամանակ ղեկավարել ՀՀ պաշտպանության նախարարությունը, և ովքեր են մեղավոր, որ մեր զինվորները գոմեշի մսից ավելի վատ բաներ են կերել:

1991-1992թթ. նախարար է եղել սպարապետ Վազգեն Սարգսյանը, այուհետև՝ 1 տարով Վազգեն Մանուկյանը, 1992-1993-ին՝ Նորայր Տեր-Գրիգորյանը (ԺՊ), 1993-1995-ին՝ Սերժ Սարգսյանը, 1995-1999-ին՝ Վազգեն Սարգսյանը, ապա 1 տարով՝ Վաղարշակ Հարությունյանը ու ևս 7 տարի՝ 2000-2007թթ., կրկին Սերժ Սարգսյանը:

Փաստորեն, ՀՀ ՊՆ խոսնակն, առանց անուն տալու, բայց ուղղակի մեղադրանքներ է հնչեցնում հատկապես Սերժ Սարգսյանի հասցեին, քանի որ ամենաերկարը հենց նա է պաշտոնավարել՝ 10 տարի: Խոստովանենք, որ այս անկեղծությունն ու համարձակությունն արժանի են գովեստի: Ու եթե ժամանակին գործը «գլխից բռնեին», այսօր Ս. Սարգսյանը նախագահի աթոռին նստած չէր լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter