HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափման վտանգ՝ Երևանի Աթենքի փողոցում

Հոկտեմբերի 15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցում առկա է քարաթափման վտանգ։ Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ արձագանքման խմբերը:

Իրականացվել է տեղանքի ակնադիտական ուսումնասիրում, ինչի արդյունքում պարզվել է, որ քարաթափման վտանգը կանխելու համար անհրաժեշտ է ծանր ինժեներական տեխնիկա:

«Մինչ փողոցի վտանգավոր հատվածում արգելափակման նշանների տեղադրումը ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են հերթապահություն»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter